34-ամյա Իրինա Շեյքի ամեն օրն անցնում է Նյու Յորքում պարտադիր զբոսանքով, ինչի մասին վկայում են պապարացիների ֆոտոզեկույցները: Այս անգամ մոդելը գնացել է ոչ թե խաղահրապարակ դստեր՝ Լեայի հետ, այլ ընկերների հետ հանդիպման:
Լրագրողների տեսախցիկների առջև Շեյքը հայտնվել է բավականին տարօրինակ կերպարով։ Իրինան փողոց էր դուրս եկել երկարաճիտ կոշիկներով, երկարաթև բլուզով և առաջին հայացքից վարտիք հիշեցնեղ միկրո շորտերով: