Վենետիկի կինոփառատոն. աստղերի ամենաինքնատիպ ու էլեգանտ զգեստները

Այսօր ՝ սեպտեմբերի 3-ին, Լիդո կղզում մեկնարկել է Վենետիկի կինոփառատոնը։ Քանի որ աշխարհը նոր-նոր է ուշքի գալիս պանդեմիայից հետո, հյուրերի ցուցակը բավակին փոքր էր:
Նշենք, որ կինոփառատոնի ամենասպասված ֆիլմերից է «Մարդկային ձայնը» (Սա Պեդրո Ալմոդովարի առաջին անգլալեզու ֆիլմն է), որտեղ գլխավոր դերը խաղացել է Թիլդա Սուինթոնը:
Դերասանուհին լուսանկարիչների առջև հայտնվել է երկար, սև կիսաշրջազգեստով և սպիտակ բլուզով։ Կարմիր գորգի վրա հայտնվել է նաև փառատոնի միջազգային ժյուրիի նախագահ Քեյթ Բլանշետը ՝ հագեցած կապույտ գույնի զգեստով, ինչպես նաև Թեյլոր Հիլը և այլ աստղեր:
Vogue-ը ներկայացրել է կինոփառատոնին աստղերի ամենագեղեցիկ ու ինքնատիպ լուքերը:

Վենետիկի կինոփառատոնը աշխարհում ամենահին կինոփառատոններից մեկն է, որը հիմնադրվել է 1929 թվականին Վենետիկյան Բիեննալեի նախագահ Լուչանո Դե Ֆեոնի և հայտնի քանդակագործ Անտոնիո Մաաինին, Գյուստոս Ջուզեպպե Վոլպիի կողմից:
Ավելի քան 75 տարվա ընթացքում այս կինոփառատոնը բեմահարթակ է եղել ամենահայտնի միջազգային դերասանների և ռեժիսորների համար, ովքեր հանդիսանում են ոլորտի առաջատար գործիչներ:
1935 թ.-ից փառատոնը դարձել է ամենամյա։ Գլխավոր մրցանակը Ոսկե առյուծն է։