Երկրպագուները Մորգենշտերնին և Էլջեյին մեղադրել են պլագիատի մեջ

Ռեփերներ Մորգենշթերնը (Ալիշեր Մորգենշթերն) ու Էլջեյը (Ալեքսեյ Ուզենյուկը) «Lollipop» երգի հիման վրա նոր տեսահոլովակ են թողարկել, որն այդքան էլ դրական արձագանք չի ստացել երկրպագուների կողմից։ Երկրպագուները երաժիշտներին մեղադրել են պլագիատի մեջ:
Այսպես,օգտատերից մեկը գրել է, որ երգը վերցված է «All around the world» ստեղծագործությունից, իսկ մյուսը խորհուրդ է տվել արտիստներին ստեղծել սեփականը։
Հիշեցնենք, որ Տիմատին, ով մեկ ամիս առաջ լքել է իր գործընկերների հետ ստեղծած «Black Star Incorporated»-ը, պատրաստվում է ներկայացնել դուետ 22-ամյա ռեփեր Մորգենշտերնի հետ։
Հայտնի ռեփերներն արդեն տեսահոլովակ են նկարահանում Սոչիում: