Տարզանը խոստովանել է, որ դավաճանել է Նատաշա Կորոլյովային. «Ես չեմ լինի երկրորդ Եֆրեմովը»

50-ամյա Սերգեյ Գլուշկոն` Տարզանը հրապարակավ խոստովանել է, որ դավաճանել է իր կնոջը՝ 47-ամյա Նատաշա Կորոլյովային: Նա տեսաուղերձ է հրապարակել իր ինստագրամյան էջում:

«Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել. ես դավաճանել եմ կնոջս: Եվ ես այդ մասին խոսում եմ բացահայտ: Ես չեմ լինի երկրորդ Միխայիլ Եֆրեմովը, Չեմ ասի, որ դա ես չէի, որ դա ինչ-որ մեկն էր: Ես էի: Եվ ես դրա համար պատասխան կտամ Աստծո կամ կնոջս առաջ: Ոչ մեկի առաջ չեմ պատրաստվում արդարանալ»,- տեսանյութում ասում է Սերգեյն ու շեշտում, որ սիրում է միայն իր կնոջը: Նրա խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել այն պատճառով, որ իր հետ ժամանակ անցկացրած աղջիկները նրան որոշ հոգեմետ նյութեր են տվել: