Աննա Սեդոկովայի անձնական օգնականը նրանից խոշոր գումար է գողացել

Երգչուհի Աննա Սեդոկովան երկրպագուների հետ տհաճ պատմությամբ է կիսվել։ Երգչուհին վերջերս ստիպված է եղել հրաժեշտ տալ Անաստասիա անունով օգնականին, ով լրջորեն տարվել է առցանց խաղատներով և խաղերով։

«Պատմությունն այն մասին է, թե ինչպես իմ օգնական Նաստյան, որն ավելի քան երեք տարի ինձ ավելի մոտ էր, քան քույրը, մարդ, ում ես իմ ընտանիքն էի համարում, մարդ, որը քնել է իմ անկողնում և երեք տարի գրկել է իմ երեխաներին, գող դարձավ և ընկավ անդունդը, որից ավելի խորը ես չեմ պատկերացնում»,- գրել է երգչուհին։

Սեդոկովայի խոսքով՝ վերջին կես տարվա ընթացքում իր աշխպատակիցը հասցրել է երգչուհու շատ ծանոթներից մեծ չափի գումար վերցնել պարտքով։ Օգնականը վստահեցրել է, որ իրեն գումար է հարկավոր մոր վիրահատության ու հիպոթեքային վարկը վճարելու համար։

«Այսօր ես ապրում եմ բնակարանում, որի համար չեն վճարել ապրիլից։ Որդիս չվճարված մանկապարտեզ է գնում։ Եվ յուրաքանչյուրն, ով ինձ զանգում է, նրան գումար է պարտք տվել և սպասում է վերադարձին»,- պատմել է երգչուհին։ Նա խոստովանել է, որ չգիտի ինչ անել իրավիճակի հետ կապված, ապա նաև երկրպագուներին խորհուրդ է տվել կյանքը չկործանել ազարտային խաղերով։