Ջիջի Հադիդի հայրը կասկածի տեղիք է տվել, որ դուստրն արդեն երեխա է ունեցել․ մանրամասներ

Երեկ 25-ամյա Ջիջի Հադիդի հայրը՝ Մոհամեդ Հադիդը շփոթության մեջ է գցել մոդելի երկրպագուներին: Իր ինստագրամյան էջում նա նամակ է հրապարակել, որում ակնարկում է, որ դուստրն արդեն երեխա է ունեցել: Իր տեղադրած բանաստեղծության մեջ Մոհամեդը ողջունել է իր փոքրիկ թոռնուհուն:

«Բարև փոքրիկ թոռնիկ, ես եմ: Իմ սիրտը լցված է երջանկությամբ: Մաղթում եմ ձեզ արև ու լուսին: Մաղթում եմ քեզ ուրախ ժամանակներ: Իմացիր, որ պապիկը միշտ կողքիդ է, ես ամեն ինչ անելու եմ քեզ համար, սիրելիս»,- ասվում է Մոհամեդ Հադիդի գրած տողերում։

Իհարկե, նման բացահայտումը մեծ իրարանցում առաջացրեց համացանցի օգտատերերի շրջանում, ովքեր այս արտահայտությունն ընդունեցին որպես հստակ ակնարկ այն մասին, որ Ջgիջին արդեն մայր է դարձել: Սակայն Մոհամեդը չի հաստատել այս լուրը: Երբ նրա հետևորդներից մեկը մեկնաբանություններում հարցրեց նրան, թե արդյոք նա դուստրն արդեն երեխա է ունեցել, նա պատասխանեց, որ դեռ ոչ: Այնուամենայնիվ, երկրպագուները սկսեցին մտածել, որ Մոհամեդը կամ պատահաբար էր հայտնել այդ լուրը, կամ էի պարզապես այնքան անհամբերությամբ է սպասում պապաիկ դանալուն, որ արդեն տողեր է նվիրում ապագա թեռնուհուն։ Ամենահետաքրքիրն այն է, որ այդ քննարկումներից հետո մոդելի հայրը ջնջեց իր գրառումը: