«Արուս հասիր». ո՞րն է Արուս Տիգրանյանի գլխավոր երազանքն ու ի՞նչն է նրան շոկի ենթարկել հաղորդման ընթացքում - Showbiz.am

«Արուս հասիր». ո՞րն է Արուս Տիգրանյանի գլխավոր երազանքն ու ի՞նչն է նրան շոկի ենթարկել հաղորդման ընթացքում

By

«Արմենիա» հեռուստաընկերության եթերում արդեն մեկնարկել է «Արուս հասիր» նոր, հումորային նախագիծը, որի շրջանակներում Արուս Տիգրանյանն իրականացնում է իր հաղորդման մասնակիցների ամենախենթ ու անհավանական երազանքները։
Թռչել 2-րդ հարկի՞ց, լինել հաղորդավա՞ր, դառնալ պատգամավո՞ր՝ հեշտությամբ։ Նախագծի շրջանակներում չկա անհնարին ու չիրականացող ոչ մի երազանք։
Հաղորդման նկարահանումներին ներկա էր նաև Showbiz.am կայքը, ում հետ զրույցում Արուս Տիգրանյանը պատմեց, թե իրականում ինչպիսի խենթ ցանկություններ է ցանկանում լսել հեռուստադիտողներից նախագծի ստեղծագործական կազմն ու ինքը՝ Արուսը, ինչ երազանք ունի։

Արուս Տիգրանյանը պատմում է, որ նախագծի գաղափարն առաջացել է դեռ հունվարին, սակայն համաճարակն ու կարանտինը հետաձգեցին բոլոր ծրագրերը։
«Հաղորդման գաղափարը «Լավ երեկո»-ի սցենարիստ Վան Գրիգորյանինն է, ով իմ շատ լավ ընկերն է, երբ մենք նստած գաղափարներ էինք գեներացնում, ինքը առաջարկեց սա, ու ինձ այն շատ-շատ դուր եկավ»,-հիշում է Արուս Տիգրանյանը։

Արուսը պատմեց, որ հեռուստադիտողներից երբեմն ստանում են այնպիսի երազանքեր, որոնք իրենց շոկի են ենթարկում։
«Մեկը գրել էր՝ 13 տարի ես ու ամուսինս երեխա չենք կարողանում ունենալ, ուզում ենք ունենալ։ Մի քիչ անհասկանալի էր, թե մենք ինչպես պետք է իրականացենք, շոկի ենթարկվեցինք»,- ժպիտով պատմում է նա։

Հաղորդավարուհին կիսվում է, որ մասնակիցների երզանքները կապված են հեռուստաեթերում լինելու, դերասանուհի կամ հաղորդավարուհի դառնալու հետ, սակայն ինքը ավելի խենթ տարբերակների է սպասում։
«Լիքը լավ երազանքներ կան, որոնց մենք սպասում ենք։ Օրինակ՝ ամուսնության առաջարկ անել սիրած աղջկան։ Պարզ բան է թվում, բայց ոչ ոք չկա, որ նման բան ցանկանա անել։ Երեխայի սեռը հայտնել ամուսնուն կամ կնոջը։ Լինել հետաքրքիր վայրում։ Գժական ու էքստրեմալ բաներ՝ ինքնաթիռ նստել, կատարել ինչ-որ աշխատանք, որի մասին երազել են։ Այդպիսի էքշնոտ երազանքեր շատ ենք ցանկանում, բայց քիչ են»,-ասում է Արուսը։

Արուսիկ Տիգրանյանը նաև խոստովանում է, թե ինքն ինչի մասին է երազում․ «Ուզում եմ գնալ Պորտուգալիա, ինչքան ուզում եմ գնալ՝ չի ստացվում։ Այս տարի ուզում էի գնալ, այն էլ սահմանները փակվեցին։ Օվկիանոսի ափին երբեք չեմ եղել, կցանկանայի գնալ։ Ինքանաթիռ վարել, պարաշյուտով թռնել, այսպիսի երազանքեր ունեմ»։

Մեր այն հարցին, թե ինչպես կարձագանքի նա, եթե մասնակիցներից մեկը ցանկանա իր հետ ամուսնանալ, Արուսն ասում է․ «Չեմ կարողանա ցավոք իրականացնել, որովհետև․․ դե դա ինչ երազանք է։ Նայած հերոս, եթե օրինակ լինի այնպիսի հերոս, ում ես սիրում եմ ու ուզում եմ նրա հետ ամուսնանալ, ապա անպայման կիրականացնեմ»։
Իսկ այն հարցին, թե կա՞ արդեն այդ հերոսը, Արուսիկը հրաժարվեց պատասխանել։
«Այդ մասին դեռ ոչ մի տեղ չեմ ասում»,- ասաց նա։

Նշենք, որ հաղորդման հաջորդ մասնակիցը Վահրամն է, ով երազում է դառնալ պատգամավոր։ Արուսիկը հաղորդման ընթացքում ոչ միայն փորձում է իրականացնել նրա երազանքը, այլ նաև կազմակերպում է իրական մամուլի ասուլիս՝ սթրեսային ու ծիծաղելի փորձության ենթարկելով Վահրամին։

Մեզ հետ զրույցում Վրահրամը պատմեց, թե ինչու որոշեց մասնակցել հաղորդմանը․ «Տեսա Արուս Տիգրանյանի էջում տեղադրված տեսանյութը։ Սկզբից շատ չուզեցի, բայց հետո հասկացա, որ ինչու ոչ։ Իրականում կյանքիս և՛ երազանքը, և՛ նպատակը սա է՝ դառնալ քաղաքական գործիչ՝ անկախ կոնկրետ պաշտոնից, հետևաբար չտատանվեցի հաղորդմանը մասնակցելու հարցում»։

Վահրամն արդեն կատարել է առաջին քայը դեպի իր երազանք․ «Արդեն ընդունվել եմ ԵՊՀ իրավաբական բաժինը»։

Հեղինակ` Տաթևեր Լազարյան

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Քանի դեռ մեզնից շատերը ձեռքերը ծալած նստած են, Թրամփի ընկեր Էրդողանը հայերին սպանում է»․ Շոն Պեն

Արցախում տեղի ունեցող զարգացումներին հետևում են ոչ միայն արտերկրում մեր հայտնի հայրենակիցները, ովքեր իրենց պատմական հայրենիքին օգնում են ոչ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Թիկունքից մինչև առաջնագիծ Աստծով ու հավատքով հաղթելու ենք: Հաղթում ենք»․ դերասան Կարո Հովհաննիսյանը նույնպես Արցախում է (լուսանկար)

Դերասան Կարո Հովհաննիսյանը սոցցանցային իր էջերում լուսանկարներ է հրապարակել Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց և մակագրել. «Թիկունքից մինչև առաջնագիծ Աստծով...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից ստացված հասույթը փոխանցել է «Հայերի ասամբլեայի» հիմնադրամին՝ Արցախի երեխաներին օգնելու համար

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր‚ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից...
Ավելին