Հոլի Բերին բացահայտել է իր սիրեցյալին, որը բավականին ճանաչված է - Showbiz.am

Հոլի Բերին բացահայտել է իր սիրեցյալին, որը բավականին ճանաչված է

By

Այն փաստը, որ հոլիվուդյան 54-ամյա դերասանուհի Հոլի Բերիի սիրտն ազատ չէ, նրա երկրպագուները վաղուց էին հասկացել: Աստղը բազմիցս ակնարկել է, որ սիրելի ունի: Սակայն Հոլլին չէր շտապում ցույց տալ նրան և բացահայտել իր ընկերոջ ինքնությունը: Այնուամենայնիվ, երեկ դերասանուհին որոշել է հասարակությանը պատմել իր նոր սիրավեպի մասին:

Իր ինստագրամյան էջում Բերին լուսանկար է տեղադրել երաժիշտ Վանգ Հանթի անունով շապիկով և նշել նրան լուսանկարի վրա: «Այժմ դուք գիտեք»,- լուսանկարին կից գրել էր նա: Իհարկե, կարելի էր ենթադրել, որ Հոլին պարզապես երաժշտի գործի երկրպագու է, բայց Վանի սոցիալական էջը կասկած չի թողնում, որ զույգը սիրավեպ ունի: Դեռ օգոստոսին 50-ամյա երգիչը կիսվել էր լուսանկարով, որում Հոլին համբուրում էր նրան:

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Մենք մեր երկիրը հանձնում ենք ներսից՝ մոռանալով պատմության էջերը, տարրական հարգանքն ու հանդուրժողականությունը». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում կիսվել է 2016 թվականի դեկտեմբերին արված իր գրառմամբ՝ նշելով, որ այն արդիական...
Ավելին