Ամերիկացի երգչուհի, պարուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ևս մեկ անգամ ցուցադրել է անթերի մարմինը՝ բիկինիով լուսանկար հրապարակելով Ինստագրամի իր էջում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 51-ամյա երգչուհին նոր նկարահանումներ է իրականացրել կիրակի: Իր 131 մլն երկրպագուների հետ Լոպեսը օրեր առաջ ևս կիսվել էր բիկինիով լուսանկարով։
Ջեյ Լոն բազմիցս խոստովանել է, որ իր գեղեցիկ կազմվածքի պահպանման գաղտնիքը կանոնավոր մարզումներն ու առողջ սննդակարգն են: Նա նաև նշել է, որ մարզումներն օգնում են իրեն ավելի երջանիկ զգալ: