Մենդի Մուրը և Թեյլոր Գոլդսմիթն առաջին անգամ ծնողներ կդառնան

36-ամյա դերասանուհի Մենդի Մուրը և նրա 35-ամյա ամուսինը՝ երաժիշտ Թեյլոր Գոլդսմիթը, կիսվել են ուրախ լուրով: Զույգը պատրաստվում է իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Մենդին իր ինստագրամյան էջում հրապարակել է սև-սպիտակ լուսանկարների շարք, որին կից գրել է. «Փոքրիկ Գոլդսմիթը ծնվելու է 2021 թվականի սկզբին»:

Նրանք ամուսնացել են 2018-ի աշնանը՝ երեք տարվա հարաբերություններից հետո: Դերասանուհու համար այս ամուսնությունը երկրորդն է: Մինչ այդ նա վեց տարի ամուսնացած էր երաժիշտ Ռայան Ադամսի հետ: Մենդին մայր դառնալու ցանկության մասին հայտնել էր դեռ 2017-ին: