«Դուք նախապես ստացել եք Թուրքիայի աջակցությունը ու հավատացել եք արագ ու հաջող պատերազմի հրաշքին». Արարատ Քեշչյանի գրառումը

Ռուսաստանաբնակ դերասան Արարատ Քեշչյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է ՀՀ դրոշի նկարն ու փակելով հրապարակումը մեկնաբանելու հնարավորությունը գրառում կատարել` անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարությանը: Դերասանը գրել է.

«Ես միշտ, նույնիսկ ամենածանր իրավիճակներում փորձել եմ պահպանել խաղաղասիրական դիրքորոշումը, սակայն այստեղ ինձ շանս չեն թողել։ Թշնամության, ատելության նոր ալիք։ Շնորհակալություն Ձեզ, պարոն Ալիև։ Արդեն իսկ լուրջ ձեռքբերում է։ Ձեր քաղտեխնոլոգների, խորհրդականների և զինվորական փորձագետների մտքով նույնիսկ չի անցել, որ դժվար կլինի հակահարձակման անվան տակ թաքցնել խմբավորված ուժերի մասշտաբային հարձակումը անսպասելիորեն մոտակայքում հայտնված (կարծես թե՝ սարերին պիկնինի համար) վարձկանների հրոսակների աջակցությամբ։ Բայց եթե նորմալ է, որ ադրբեջանական զինված ուժերի զինավարժություններին մասնակցում են սիրական մարտիկներ, այդ դեպքում մեծ հարց կա ուղղված ձեր բանակին։ Հույս մի ունեցեք ձեր քաղաքացիների ականջները հիմարություններով լցնել ձեր զինվորների ազնվության մասին, չի ստացվի։ Ամեն ինչ չափազանց տեսանելի է։ Իսկ ապագայում կտեսնենք, թե ում կուրախացնի դա։ Դուք այսօր կրակ եք բացել տների վրա։ Մարդկանց վրա։ Խաղաղ մարդկանց վրա։ Դուք երեխաների եք սպանել։ Դուք պատերազմ եք սկսել, բայց մի մտածեք, թե այն ձեզ հայտնիություն կբերի։ Այն տառապանք կբերի։ Ընդ որում, երկու կողմին էլ։ Դուք նախապես ստացել եք Թուրքիայի աջակցությունը ու հավատացել եք արագ ու հաջող պատերազմի հրաշքին։ Լավ, հիմա դուք կենտրոնացրել եք ամբողջ աշխարհի հայտության ուշադրությունը։ Կտեսենք՝ ինչ կլինի։ Միայն թե հետո չբղավեք, թե հայերին ինչ-որ մեկն աջակցում է։ Ադրբեջանի ժողովուրդ, պարզապես իմացեք, թե ում ձեռքերին է այդ արյունը։ Դա հնարավոր չի լինի բարդել ուրիշների վրա։ Հնարավոր չէ»: