Քայլի Ջենները հրապարակումներ է արել` աջակցելով Հայաստանին և Արցախին

Ամերիկացի հեռուստաաստղ, աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեններն Ինստագրամի իր էջում առաջին անգամ հրապարակում է արել` հաջակցություն Հայաստանի և Արցախի:

Նա հրապարակել է քրոջ` աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի տեղադրած տեսանյութը, որտեղ Քիմը կոչ է անում միջոցներ նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Քայլին նաև նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական էջն Ինստագրամում:

Նա նաև վերահրապարակել է Քարդաշյան ընտանիքի ամերիկահայ դիմահարդար Հրուշ Աճեմյանի հրապարակումը, որտեղ պատկերված է Արցախի դրոշը:

Այդ հրապարակման մեջ Հրուշն անդրադարձել է իր` ցեղասպանությունը վերապրածի անմիջական հետնորդ լինելու փաստին։