«Եթե Արցախը վայր դնի զենքերը, հայոց մեկ այլ ցեղասպանություն կլինի». Սոնա Հովհաննիսյանի կոչը

ԱՄՆ-ում բնակվող լրագրող, հաղորդավարուհի և պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանն անդրադարձել է Արցախի սահմանին տիրող լարված իրավիճակին, ինչպես նաև թշնամու կողմից քաղաքացիական անձանց վնասներ հասցնելուն և թիրախավորելուն: Ռեփեր Միշոյի կինն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել և կոչ արել կանգնեցնել ադրբեջանական ու թուրքական ագրեսիան:

«Դժվար է ըմբռնել, որ այսպիսի չարություն գոյություն ունի: Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պարբերաբար թիրախավարվորել է Արցախի խաղաղ բնակավայրեր ու բնակիչների, այդ թվում երեխաների ու լրագրողների։ Այս հայ երեխան ընդամենը երկու տարեկան է, իսկ նրա 9-ամյա քույրը մահացել է ռմբակոծության արդյունքում, որը ծանր վնասվածքներ է հասցրել նրան ու նրա ծնողներին: Միջազգային հանրություն, խնդրում եմ, բարձրաձայնիր: Եթե Ադրբեջանն ու Թուրքիան վայր դնեն զենքերը, խաղաղություն կլինի: Եթե Արցախը վայր դնի զենքերը, հայոց մեկ այլ ցեղասպանություն կլինի»,- գրել է նա՝ հավելելով «Հայաստանն ընդդեմ ահաբեկչության» հեշթեգը: