Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը - Showbiz.am

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը

By

70 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա որդին` Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Սրտի կսկիծով պետք է տեղեկացնենք, որ մեր հայրիկը` Վանիկ Վարազդատի Մկրտչյանը այսօր, իր կյանքի 70 տարում անսպասելիորեն լքեց մեզ։ Հոգեհանգստի և հուղարկավորության մասին կտեղեկացնենք հավելյալ»,- գրել է Տիգրան Մկրչյանը:

Վանիկ Մկրտչյանը ծնվել է 1950թ., Արթիկում: 1978թվականից աշխատել է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, միաժամանակ՝ 2008 թվականից` Երևանի պետական Համազգային թատրոնում: Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում՝ Արա Երնջակյանի «Ժամկետը 7 օր», Վիգեն Չալդրանյանի «Մարտիրոսի ուխտագնացությունը», Բաղդասարյանի «Մարիամ» և այլն։ Մասնակցություն է ունեցել նաև տարբեր հեռուստասերիալներում։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում, Բելգիայում: 2011թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:

Showbiz.am-ը հայտնում է իր ցավակցությունները Վանիկ Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Քանի դեռ մեզնից շատերը ձեռքերը ծալած նստած են, Թրամփի ընկեր Էրդողանը հայերին սպանում է»․ Շոն Պեն

Արցախում տեղի ունեցող զարգացումներին հետևում են ոչ միայն արտերկրում մեր հայտնի հայրենակիցները, ովքեր իրենց պատմական հայրենիքին օգնում են ոչ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Թիկունքից մինչև առաջնագիծ Աստծով ու հավատքով հաղթելու ենք: Հաղթում ենք»․ դերասան Կարո Հովհաննիսյանը նույնպես Արցախում է (լուսանկար)

Դերասան Կարո Հովհաննիսյանը սոցցանցային իր էջերում լուսանկարներ է հրապարակել Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց և մակագրել. «Թիկունքից մինչև առաջնագիծ Աստծով...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից ստացված հասույթը փոխանցել է «Հայերի ասամբլեայի» հիմնադրամին՝ Արցախի երեխաներին օգնելու համար

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր‚ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից...
Ավելին