Արցախում վիրավորված դերասան Վահագն Սամվելյանին վիրահատել են. մանրամասներ - Showbiz.am

Արցախում վիրավորված դերասան Վահագն Սամվելյանին վիրահատել են. մանրամասներ

By

«Վերջին ուսուցչը» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասան Վահագն Սամվելյանը սեպտեմբերի 28-ին ծանր վիրավորում էր ստացել Արցախում: 21-ամյա ժամկետային զինծառայող Վահագնը արհեստական կոմայի մեջ էր. բժիշկներներն օրեր առաջ կարողացել են արթնացնել նրան, իսկ երեկ կրկին վիրահատել են:

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Գրիգոր Խոջայանը, ով Վահագնի ընկերն է, Tert.am Life-ին հայտնել է, որ վիրահատել են Վահագնի աչքի կոպը:

«Կոպի հետ, թարթելու հետ կապված խնդիր կար, աչքը փակ էր, քանի որ բեկորային վնասվածք էր ստացել: Վիրահատությունից հետո շատ հնարավոր է, որ կոպն ուղղվի: Վահագնի ճակատային հատվածում ևս վնասվածք կա, որը պլաստիկ վիրահատությունից հետո կուղղվի: Վահագնին տեսնելու եք այնպես, ինչպես առաջ, նա ուժեղ տղա է: Վիրահատությունից հետո իրեն լավ է զգում, երկար քայլել ենք հիվանդանոցում միասին»,- ասել է դերասանը:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ