«Արթնացիր, աշխարհ. Հայաստանը պայքարում է գլոբալ ահաբեկչության դեմ». Հրուշ Աճեմյան

Հայազգի հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը, ով աշխատում է Քարդաշյան ընտանիքի հետ, ակտիվորեն անդրադառնում է Արցախում ծավալվող պատերազմին։

Հրուշը կիսվել է մի տեսանյութով, որտեղ հայ օգտատերը խոսում է այն մասին, որ Հայաստանը պայքարում է ահաբեկչության դեմ։

«Արթնացի՛ր, աշխարհ։ Հայաստանը պայքարում է գլոբալ ահաբեկչության դեմ»,- տեսանյութին կից գրել է Հրուշը։

Նշենք, որ օրեր առաջ դիահարդարը հայտնել էր, որ Արցախում զոհվել է իր ազգականը: