Գրող Նարինե Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Իմ սիրելի երևանցիներ, վաղը Տերյան փաղոցի վրա գտնվող Մշակույթի կենտրոնում մենք վաճառելու ենք արցախցի կանանց պատրաստած համեղ թթուները և քաղցր փախլավան:
Տեսականու մեջ կան նաև բրդյա գլխարկներ և գուլպաներ, որոնք ձեզ համար մեծ նվիրումով գործել է հայ տատիկների և տեղի մտավորականության «Հզոր խումբը»:
Հավաքված ամբողջ գումարը կուղղվի հարկադրված տեղահանված մարդկանց օգնելու համար:
Հիշեցնեմ, որ նրանք ավելի քան հարյուր հազարն են, ու բոլորն ունեն մեր աջակցության կարիքը: Եկեք, մենք սպասում ենք ձեզ:
Այսպիսով, շաբաթ օրը, նոյեմբերի 14-ին, ժամը 13.00-ից 15.00-ը, Տերյան 72 հասցեում»,- գրել է Աբգարյանը: