Մոսկվայում հրաժեշտ են տալիս Արմեն Ջիգարխանյանին (լուսանկարներ)

Մոսկովյան դրամատիկական թատրոնում հրաժեշտ են տալիս ԽՍՀԿ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։ Հուղարկավորությունը տեղի է ունենում բաց ձևաչափով, որպեսզի արտիստի արվեստի երկրպագուները կարողանան վերջին հրաժեշտը տալ նրան։

Ջիգարխանյանին կհուղարկավորեն Վագանկովսկու գերեզմանատանը՝ դստեր կողքին, այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն։

Արմեն Ջիգարխանյանը 86 տարեկան հասակում մահացել է նոյեմբերի 14-ին։ Վերջին տարիներին արտիստի առողջական վիճակը զգալիորեն վատացել էր։