«Ով կմտածեր, որ 26 տարի անց այսքան նսեմացած, ծնկած ու տրորված կլինեինք»․ Արմեն Ամիրյանը՝ Արթուր Գրիգորյանի հետ իր վերջին հեռախոսազրույցի մասին - Showbiz.am

«Ով կմտածեր, որ 26 տարի անց այսքան նսեմացած, ծնկած ու տրորված կլինեինք»․ Արմեն Ամիրյանը՝ Արթուր Գրիգորյանի հետ իր վերջին հեռախոսազրույցի մասին

By

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ Նա պատմել է ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանի հետ իր վերջին հեռախոսազրույցի մասին․

«Զրույց Արթուր Գրիգորյանի հետ

Հեռախոսի զանգն արդեն ութերորդ, իններորդն է…

Գիտեմ, որ մտածում ես, թե ով՞ է, ինչ՞ մի կարևոր բան պիտի ասի այս պահին… Ոչ մի կարևոր բան, Շուշին կորցնելուց հետո ինձ համար էլ, քեզ համար էլ որևէ կարևոր բան չկա … Պարզապես զանգում եմ, քեզ հետ խոսելու կարիք ունեմ…

Գիտեմ,  չես կարող ոչինչ ասել …

Բայց  վերցրու խոսափողը, թեկուզ   լռես, միևնույն է վերցրու… Քո լռությունն ավելի խոսուն է, քան շատերի  սուտ հայրենասիրական ճղճղոցները…

Պատերազմը նոր էր ավարտվել, 1994 -ն էր, միասին Լոս Անջելեսում էինք։ Հաղթել էինք , հպարտ էինք, Շուշին մերն էր, գլուխներս բարձր, քիթներս տնկած ման էինք գալիս։ Ասացիր մտքիցդ հանի Ամերիկան, մենք Հայաստանում շատ գործ ունենք անելու։

Հաղթանակը դեռ սկիզբն է, հայրենիքը նոր պետք է շենացնենք…

Զանգերը գնում են, տասներորդ, տասնմեկերորդ…

Ստեփանակերտում «Ընծա» փառատոնն էիր կազմակերպել։ Ես ժյուրիի նախագահն էի։ Ընտանիքով եկել էինք Ստեփանակերտ։ Մայրս մեր հետ էր։ Դրանից հետո մայրս ասում էր  տարին մի քանի անգամ երեխաներին տար Արցախ, կմաքրվեն։ Այդպես էլ անում էի, հատկապես մորս մահից հետո։

Ես համբերատար պահում եմ խոսափողը, զանգերը գնում են…

Արցախի անկախության նախօրյակն էր, սեպտեմբերի 1-ը, Շուշիում էինք։ Ամբողջ գիշեր խոսեցինք դեսից, դենից, արդարությունից, անկախությունից, ապագայից, երեխաներից… Հիշեցինք 1994- ը, երբ միասին Լոս Անջելեսում էինք։ Ասացիր հիշում ես , որ ասում էի դեռ շատ անելիք ունենք, այ, այս օրվա համար էի ասում… Հիշում ես մայրդ ոնց էր սիրել Շուշին։ Տես, ինչ հրաշք է մեր  գեղեցկուհի Շուշին…

Հիմա ես այդ նույն, 1994-ի Լոս Անջելեսի  հյուրանոցի առջև կանգնել եմ, ու քեզ եմ զանգում, զանգերը գնւմ են։

Դու վերցնեւմ ես լսափողն ու լռում։ Որքան ասելիք կա քո  լռության մեջ…

Լսում եմ  ծանր շնչառությունդ։ Երևի հիշել ես այն, ինչ ես հիշեցի։ Արցունքներդ ներսում են  հոսում։

Խորքից հազիվ լսում եմ ` Ներիր Շուշի… ,, ։

Ով կմտածեր, որ 26 տարի անց  այսքան նսեմացած, ծնկած ու տրորված կլինեինք։

Թաց աչքերս թաքցնում եմ անցորդներից, մտքումս կրկնելով՝ ներիր Շուշի…»:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Ուղիղ երկու ամիս հավատում էինք, որ կգտնենք քեզ, հավատում էինք, որ դու մի հնարավորություն կգտնեիր փրկվելու». Մարիամ Ալեքսանյան

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ում եղբայրը՝ Ալբերտը, որպես ժամկետային զինծառայող, մասնակցել է Արցախի պատերազմին, Ինստագրամի իր էջում հրապարակել է եղբոր...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի եզրափակիչ մասի նկարահանումների համար Թոմ Քրուզը ծրագրում է տիեզերք թռչել

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հույս ունի տիեզերք թռչել՝ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանվելու համար: Այս մասին հայտնում է Sun...
Ավելին