Քեթի Տոպուրիան ամուսնացել է երկրորդ անգամ․ մանրամասներ

Երգչուհի Քեթի Տոպուրիան ամուսնացել է երկրորդ անգամ: 36-ամյա գործարար Լև Դենգովն է դարձել 34-ամյա Քեթիի ընտրյալը: Զույգը սահմանափակվել է մայրաքաղաքի ՔԿԱԳ գրասենյակում համեստ արարողությամբ՝ տոնակատարությանը հրավիրելով միայն ամենամտերիմներին:

Հարսանիքի համար Քեթին ընտրել էր բաց ուսերով կարճ զգեստ, որն ընդգծել է երգչուհու կլորացած փորիկը: Ոչ վաղ անցյալում Քեթին դադարեց թաքցնել իր հղիությունը և այժմ պատրաստվում է երկրորդ անգամ մայր դառնալ:

Նշենք, որ զույգի սիրավեպի մասին հայտնի դարձավ մոտ մեկ տարի առաջ։