«Հայտնեցին, որ զոհվել է. Սիրով ու հավատով գրված թուղթս հասցրել էր տեղ հասնել». Իննա Խոջամիրյան

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը Ինստագրամի իր էջում հրապարակել է պատերազմի օրերին իր կողմից սահման ուղարկված շոկոլադի լուսանկարը` գրությամբ, որ այն հրավիրատոմս է իր մասնակցությամբ «Երկնագույն շան աչքեր» ներկայացման համար:
Լուսանկարին կից Իննան գրել է, որ շոկոլադի հասցեատերը, ցավոք, զոհվել է:
«Հայտնեցին, որ զոհվել է: Սիրով ու հավատով գրված թուղթս հասցրել էր տեղ հասնել: Չճանաչած` հարազատ եմ կորցրել: Ինչ ծանր տարա, ինչի՞ սենց… »,- գրել է նա: