«Բան չի եղել այս մարդկանց համար, հող չենք հանձնել, մարդիկ չեն զոհվել, գերիներ չկան». Գոհար Գասպարյանը՝ Էկոնոմիկայի նախարարի հայտարարության մասին

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում անդրադարձել է Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի օրերս արված հայտարարությանը, որում մասնավորապես ասվում էր.

«Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները, և ընձեռնվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»։

Գոհարը նախարարի հայտարարությունը մեկնաբանել է. «Ոնց որ բան չի եղել այս մարդկանց համար, հող չենք հանձնել, մարդիկ չեն զոհվել, գերիներ չկան: Սարսափելի է այս ամենը»: