Բոնդի մասին պատմող ֆիլմից Շոն Քոներիի ատրճանակը վաճառել է 256 հազար դոլարով

Շոն Քոների կատարմամբ Ջեյմս Բոնդի ատրճանակը (1962 թվականի «Բժիշկ Նոու» ֆիլմում) աճուրդում վաճառել են 256 հազար դոլարով, հաղորդում է THR-ը:
Julien’s Auctions աճուրդի տան գնահատմամբ սկզբնական արժեքը կազմել է 150-200 հազար դոլար։
Խոսքը Walther PP ատրճանակի մասին է։ Երկրպագուները գիտեն, որ «Բժիշկ Նոու» ֆիլմում Ջեյմս Բոնդը Beretta-ն փոխարինել է Walther PP-ով, քանի որ Մի-6-ում մտահոգված էին՝ Beretta-ն կրկին կարող էր նրան «անհարմար դրության մեջ դնել»:

Այդ ժամանակից ի վեր, Walther ատրճանակը դարձել է հայտնի գործակալի հիմնական զենքը:
Նշենք, որ լեգենդար Շոն Քոներին մահացել է հոկտեմբերի 31-ին 90 տարեկանում։