Հարրի Սթայլսը պատմել է, թե ինչու է հրաժարվել արքայազնի դերից «Ջրահարսում»

Բրիտանացի երաժիշտ և դերասան Հարրի Սթայլսը Capital FM-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է արքայազն Էրիկի դերից հրաժարվել Դիսնեյի «Ջրահարսի» էկրանավորման մեջ։

Նա պարզաբանել Է, որ իրեն չի հաջողվել նախագծի ռեժիսոր Ռոբ Մարշալի հետ համագործակցության շուրջ պայմանավորածության գալ այն պատճառով, որ Հարիի երաժշտական նախագծերը, պարզվել Է, դժվար է համատեղել նկարահանումների գրաֆիկի հետ:

«Ես վստահ եմ, որ ֆիլմը պարզապես հրաշալի կստացվի: Բայց նկարահանումներն այնքան շատ ժամանակ են խլում, իսկ ես հաջորդ տարի, կարող է պատահել, շրջագայություն ունենամ: Ես դեռևս դրանց մասին չեմ հայտարարել, բայց, այո, մեզ համար դժվար էր համատեղել պլանները»,- իրադրությունը մեկնաբանել է Սթայլսը:

One Direction խմբի նախկին մասնակիցը նաև հասկանալ է տվել, որ կցանկանար Ջեյմս Բոնդին մարմնավորել հաջորդ ֆիլմում. «Ես մեծացել եմ նրա մասին ֆիլմերով: Ես պաշտում էի նրան, երբ երեխա էի: Իմ կարծիքով, այդ մասին բոլորն են երազում, միթե այդպես չէ»: Մինչդեռ այքայազն Էրիկի դերի համար դերասանի որոնումները շարունակվում են։