Մակընթացության հետևանքը Ս. Ղազար կղզում

Մակընթացության հետևանքով Վենետիկում ծովի ջրի մակարդակը բարձրացել է 40 սմ, ինչի հետևանքով ամբողջովին ողողվել է Ս. Ղազար կղզին: Այսպիսի իրավիճակ չէր եղել դեռ 1996 թվականից:
Ուժգին ալիքների հարվածների պատճառով քանդվե է անգամ պարսպապատը: Այս տխուր պատկերն ամբողջականացրեց Արմենիա առահգաստանավի կրած վնասը, որը վերականգնելը բավականին դժվար է լինելու: Սակայն կա նաև ուրախալի լուր. վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը անվնաս են մնացել: