Ռեփեր Տիմատիի սիրելին պատահմամբ ցույց է տվել նորածին որդու դեմքը (լուսանկար)

Նոյեմբերի 18-ին Մոսկվայում գտնվող Պաշկովի տանը տեղի է ունեցել տարվա ամենասպասված բարձրաշխարհիկ իրադարձություններից մեկը` Tatler դեբյուտանտների ամենամյա պարահանդեսը:

Երեկոյի ամենաքննարկվող թեմաներից մեկը երիտասարդ ծնողներ Տիմատիի և Անաստասիա Ռեշետովայի այցն է եղել: Հոկտեմբերի 16-ին լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը` Ռատմիրը: Ռեշետովան առաջին անգամ է ծննդաբերությունից հետո ներկայացել հանրությանը, սակայն երիտասարդ մայրիկն այլ պատճառով է ուշադրության կենտրոնում հայտնվել: Բանն այն է, որ լուսանկարվելիս նա չի նկատել, թե ինչպես է հեռախոսն արտաքին մասով պահել, որի էկրանին եղել է որդու լուսանկարը․ այս մասին հաղորդել է muz-tv-ն: