Քանի՞ տարեկան դարձավ Գագիկ Մկրտչյանը

Հայկական շոու-բիզնեսի ամենահմայիչ ու տաղանդավոր դերասաններից մեկը՝ Գագիկ Մկրտչյանը, ով հայտնի է նաև որպես տատու վարպետ, նոյեմբերի 25-ին նշում էր իր 33-ամյակը: Իր կնոջ՝ դերասանուհի Լիդիայի հետ Գագիկը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում թատերական ոլորտում:
Շաբաթներ առաջ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Գանգստեր Մաք»-ի պրեմիերան, որտեղ գլխավոր դերը բաժին էր հասել հենց Գագիկ Մկրտչյանին:
Հիշեցնենք, որ վերջերս Գագիկը երկրորդ անգամ հայրիկ է դարձել. Լիդիան որդի է պարգևել ամուսնուն: Գեղեցիկ զույգը պարբերաբար կիսվում է ջերմ, ընտանեկան լուսանկարներով: