Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը կալանավորվել է 40 կգ կոկաին տեղափոխելու մեղադրանքով

Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը՝ Վարդգես Մարկոսյանը, ով ներկայանում է նաև  Ջիանի Օնչո, Դեյվիդ Պետրոսով և Լարամ Նարմեն անուններով, կալանավորվել է 40 կգ կոկաին տեղափոխելու մեղադրանքով:
Վերջինիս քույրը, ով համարվում է հանցակից, ևս կալանավորված է:

Վարդգես Մարկոսյանը ցանկացել է Ավստրալիա տեղափոխել կենցաղային իրեր, որոնց մեջ էլ գտել են 40 կգ կոկաինը: Այս մասին հայտնել է ktla.com կայքը դեռ սեպտեմբերի 13-ին:
Իռեն Մարկոսյանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում, Ջիանի Օնչոյին՝ ցմահ ազատազրկում: