Ռոնալդուի կյանքի բոլոր կանայք

Բոլորս հասկանում ենք, որ համաշխարհային ֆուտբոլում յուրաքանչյուր մեծագույն ֆուտբոլիստ իրեն կարող է թույլ տալ հանդիպել համաշխարհային հայտնի մոդելների, դերասաննների, երգչուհիների հետ:
Showbiz.am-ը այսօր  ձեզ կներկայացնի ֆուտբոլի պատմության գլխավոր սրտակերներից մեկին՝ Կրիշտիանու Ռոնալդուի կյանքի բոլոր գեղեցկուհիներին, ովքեր կարողացել են գերել լեգենդար պորտուգալացու սիրտը:
2003 թվականին՝ 18 տարեկանում, երբ ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Սպորտինգ»-ի կազմում, հանդիպում էր բրազիլուհի մոդել Մարիո Ժարդել Ջորդանայի հետ: Զույգերը միասին էին մինչև 2005 թվականը: Ձեռք բերելով հայտնիություն ու միլիոնավոր երկրպագուհիներ՝ ֆուտբոլիստը լքեց իր առաջին սիրուն:

2005 թվականին Մերչե Ռոմերոյի հետ Ռոնալդուի սիրավեպը կրքոտ ու խոստումնալից էր, բայց այն շատ կարճ տևեց և մեկ տարի անց զույգերը բաժանվեցին:
Խաղալով Մանչեսթերի կազմում՝ Ռոնալդուն չէր կարող իր ցուցակում չունենալ անգլուհի:  Ռոնալդուի սիրուհիների շարքը այդ ժամանակ համալրեց դերասանուհի Ջեմա Ատկինսոնը: Նրան հաջորդեց մոդել Մերսիդե Գալարդոն, ով կարողացավ Ռոնալդուին ստիպել չփնտրել արկածներ. այս գեղեցկուհին միակն էր, ով առաջինը լքեց ֆուտբոլիստին:

Ամենալուրջ ու երկարատև հարաբերությունները ֆուտբոլիստն ունեցել է Իրինա Շեյքի հետ: 5 տարի համատեղ կյանքից հետո ֆուտբոլիստը հոգնեց, և զույգերը բաժանվեցին:
2016 թվականի Լուսիա Վիլալոնի և Ռոնալդուի սիրավեպը նույնպես չմնաց աննկատ: Ֆուտբոլիստը նրան անգամ ցանկանում է ամուսնության առաջարկություն անել, բայց գեղեցկուհին լքեց նրան՝ ամուսնանալով արաբ միլիարդատիրոջ հետ: Ջորջինիա Ռոդրիգեսի և Ռոնալդուի համատեղ կյանքը կարծես ստացվում է: Ջորջինիան ֆուտբոլիստին պարգևել է երեխա և գտել է այն տարբերակը, որը կստիպի ֆուտբոլիստին չնկատել այլ կանանց:

Մարիո Ժարդել Ջորդանա

Մերչե Ռոմերո

Ջեմա Ատկինսոն

Մերսիդե Գալարդո

Իրինա Շեյք

Ջորջիանա Ռոդրիգես