Ռեալին դարպասապահը ամուսնության առաջրկություն է արել սիրելիին խաղադաշտում

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը , ով հանդես է գալիս «Վալյադոլիդում» վարձավճարով, ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ Անաստասիային:

Ուկրաինացին իր ընկերուհուն ամուսնանալու առաջարկը արեց երեկ՝ դեկտեմբերի 25-ին: Երեկ աշխարհի շատ մարդիկ, ներառյալ Իսպանիան, նշում էին Սուրբ Ծնունդը: Լունինը հրապարակել է լուսանկար, որում առաջարկ է անում: Նա մակագրել է այն է «Սի» գրությունը Instagram-ում, ինչը իսպաներեն նշանակում է «Այո»:

Աղջիկը բավականին պահանջված է մոդելային բիզնեսում: նրան հաճախ համեմատում են Կրիշտիանու Ռոնալդուի ընտրյալի՝ Ջորջիանա Ռոդրիգեսի հետ: Անաստասիան մասնագիտությամբ ճարտարագետ է, սակայն զբաղվում է նկարչությամբ:

Հենց իր մասնագիտության շնորհիվ էլ նա ծանոթացե է ֆուտբոլիստի հետ՝ համացանցում հրապարակելով իր հեղինակային գունանակարը, որն անչափ դուր է եկել Անդրեյին:
Ամուսնության անակնկալ առաջարկից հետո թե՛ Անդրեյի, թե՛ Անաստասիայի ինստագրամյան հետևորդների թիվը կտրուկ աճել է: