«Տեքստ» ֆիլմում Քրիստինա Ասմուսի 18+ տեսարանները շարունակում են քննարկել

«Տեքստ» ֆիլմում Քրիստինա Ասմուսի մասնակցությամբ բաց տեսարանները երկար ժամանակ քննարկվում էի լրատվամիջոցների և երկրպագուների կողմից:

Քննադատությունների արժանացավ ոչ միայն Քրիստինա Ասմուսը, այլ նաև նրա ամուսինը՝ Գարիկ Խարլամովը:
«Մենք չէինք սպաում Քրիստինայից»,«իսկ ի՞նչ է մտածում Խարլամովը»,- գրում էին երկրպագուները գեղեցկուհու միկրոբլոգում:

Ինքը՝ Քրիստինան, Իվան Ուրգանտի հեղինակային հաղորդման շրջանակներում անկեղծացել է, որ հանրության բացասական արձագանքը բավականին կոտրեց իրեն և ինքը չէր սպասում, որ կհիասթափեցնի ինչ-որ մեկին:
Խարլամովը որոշել է ոչ մի կերպ չարձագանքել և արհամարհել քննադատությունները:

«Տեքստ» ֆիլմի ռեժիսոր Կլիմ Շիպենկոն պատմել է Քրիստինա Ասմուսի մասնակցությամբ անկողնային տեսարանի նկարահանման մասին: Շիպենկոյի խոսքով՝ ինքը չէր սպասում անկեղծ տեսարանի վերաբերյալ հասարակության բուռն արձագանքին։
«Ընդ որում, բոլորը քննարկում են Քրիստինային՝ մոռանալով, որ նկարահանման հրապարակում եղել է նաև Վանյա Յանկովսկին։ Նրա համար տհաճ էր, ինձ համար եւս»,- ասել է ռեժիսորը։