Սիրուշոն նշում է ծննդյան 33-ամյակը

Սիրուշոն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Երգչուհին դարձավ 33 տարեկան։
Կարելի է ասել՝ երգչուհին գրեթե չի հանրայնացնում այն, թե ինչպես է նշում տարեդարձը, միայն 30-ամյակի առթիվ նրա կազմակերպած խնջույքը դարձավ հանրային։ Այդ երեկույթին ներկա էին նաև Սիրուշոյի բոլոր ընկերները հայկական շոու բիզնեսից։

Վերջին տարիներին Սիրուշոն իր գործունեությունը կենտրոնացրել է հայկական երաժշտության և զարդերի վրա։ Նա պարբերաբար ներկայացնում է հայկական երգերի վերամշակումներ։ Նրա բիզնեսն էլ հիմնված է հայկական զարդերի վերամշակման վրա։ Իր մասին պատմող 《Արմատ》 հաղորդաշարում Սիրուշոն նշել էր, որ եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենար, իր հարսանեկան կերպարը հայկական էլեմենտներով ավելի հագեցած կստեղծեր։

Հիշեցնեք՝ երգչուհին ամուսնացած է Լևոն Քոչարյանի հետ։ Զույգը 2 որդի ունի՝ 5-ամյա Ռոբերտն ու 3 -ամյա Միքայելը։