Խոակին Ֆենիքսն իր հարսնացու Ռունի Մառային «անճոռնի վիշապ» է անվանում

«Ջոկեր» ֆիլմում իր գլխավոր դերակատարման համար Խոակին Ֆենիքսն արժանանում է բազմաթիվ մրցանակների, և մրցանակներից մեկի հանձնման ժամանակ էլ դերասանը սկսել է շնորհակալություն հայտնել իր զուգընկերուհուն՝ ամերիկացի դերասանուհի Ռունի Մառային, գրում է Harper’s Bazaar-ը` անդրադառնալով նրանց հարաբերություններին:

Ֆենիքսն ու Մառան ծանոթացել են 2012 թվականին՝ Սփայք Ջոնսի «Նա» ֆիլմի նկարահանումների ժամանակ։  Ֆիլմում Մառան կերտում է Խոակինի նախկին կնոջ կերպարը:

2019 թվականին Vanity Fair-ի հետ զրույցում Ֆենիքսը խոստովանել էր. «Նա միակ աղջիկն էր, որին փնտրեցի համացանցում: Սկզբում պարզապես ընկերներ էինք»:

Նրա խոսքով՝ «Նա» ֆիլմի նկարահանումների ժամանակ կարծել է, թե Մառան արհամարհում է իրեն, սակայն ավելի ուշ պարզել է, որ դերասանուհին պարզապես ամաչել է իրենից և ներքուստ նույնպես համակրել նրան:

Զույգը վերամիավորվել է աստվածաշնչյան սյուժեով նկարահանված «Մարիամ Մագդաղենացին» ֆիլմի նկարահանման հրապարակում, որտեղ Հիսուսին մարմնավորում է Խոակին Ֆենիքսը:

Ֆիլմում Մարիամ Մագդաղենացուն՝ «առաջին ֆեմինիստին», մարմնավորում է Ռունի Մառան:
Ըստ լուրերի՝ զույգը սկսել է հանդիպել անմիջապես ֆիլմի նկարահանումներից հետո:

«Եվ վերջում մի բան… այստեղ մոտակայքում, չգիտեմ կոնկրետ որտեղ, մի անճոռնի վիշապ կա, որի թևերը ցանկանում եմ կտրել, մեզ վրա մի ծածկոց փռել ու նրա հետ անցկացնել ողջ կյանքս: Սիրում եմ քեզ: Շնորհակալ եմ»,- Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ մրցանակը ստանալիս ասել էր դերասանը: