«Նորաձև չէ». ինչո՞ւ են երկրպագուները քննադատել Քարդաշյանի նոր կերպարը

Քիմ Քարդաշյանը շարունակում է իր ինստագրամյան էջում կիսվել գայթակղիչ ու գեղեցիկ ֆոտոշարքերով: Գեղեցկուհին ընտանիքի հետ այս օրերին գտնվում է Թաիլանդում և վայելում է հանգսիտը:
Իր միկրոբլոգում Քիմը հրապարարկել է գայթակղիչ լուսանկարներ, որոնք այդքան էլ դուր չեն եկել երկրպագուներին:

Ինստագրամյան հետևորդները մեկնաբանություններում Քիմին անվանել են անճաշակ և խնդրել են նրան հետևել նորաձևությանը: Հիշեցնենք, որ նման պրինտով հագուստը բավականին ակտուալ էր 2016-2017 թվականներին, այսօր այն համարվում է մեյնսթրիմ:
«Ես ցանկանում եմ իմ նոր հավաքածուն նվիրել 70-80-ականներին: Հուսամ, որ կկարողանամ այն ներկայացնել մինչև 2020 թվականի նոյեմբեր»,- հայտնել է հեռուստաաստղը: Հիշեցնենք, որ Քիմն իր նոր հավաքածուն ներկայացնելու է Քայլի Ջենների հետ համատեղ:

Ավելի վաղ ամերիկյան հայտնի «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում հրապարակել էր լուսանկարներ, որոնցում կրում էր Roberto Cavalli նորաձևության տան աշուն-ձմեռ 2020 հավաքածուի զգեստներից մեկը: