Արքայազն Հարրին ցավում է, որ Եղիսաբեթ թագուհին զրկել է իրեն տիտղոսն օգատգործելու հնարավորությունից:
Ավելի վաղ Սասեքսի դուքսերը՝ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը, համաձայնության են եկել թագավորական ընտանիքի հետ և ըստ համաձայնագրում նշված պայմանների՝ նրանք կհրաժարվեն տիտղոսներից, թագավորական ընտանիքին հատկացված բյուջեից ու կվերադարձնեն 2,4 մլն ֆունտը, որը Մեծ Բրիտանիայի բյուջեից ծախսվել է Վինձորի իրենց տան վերանորոգման համար:
«Ես հույս ունեի համագործակցել Եղիսաբեթ թագուհու և իմ ռազմական ասոցիացիաների հետ, սակայն դա անհնար է: Ես տխուր եմ, որ ամեն բան այսպես ստացվեց»,- Sentebale բարեգործական կազմակերպության հանդիպմանը իր ելույթի ընթացքում ասել է արքայազն Հարրին:
Դուքսը վստահ է, որ իր գործողությունները ճիշտ են, նա խոսել է ամիսների պայքարի և այն մասին, որ ստիպված է հրաժարվել տիտղոսից։ Արքայազնն իր խոսքը եզրափակել է՝ ասելով որ Մեծ Բրիտանիայի հանդեպ իր սերը երբեք չի փոխվի։