Համացանցում հրապարակվել է Եկատերինա II կայսրուհու կյանքի մասին պատմող «Մեծը» սերիալի առաջին թրեյլերը:
Ինչպես ներկայացնում է gazeta.ru-ն, երիտասարդ կայսրուհու կերպարը կմարմնավորի Մարի Էլ Ֆենինգը, ով Անջելինա Ջոլիի հետ միասին հանդես է եկել «Մալեֆիսենտա» ֆիլմում:
Սերիալում, մասնավորապես, կներկայացվի Եկատերինայի հարսանիքը հետագայում գահընկեց արված Պետրոս III կայսեր հետ, որին կմարմնավորի Նիկոլաս Հոլթը:
Ութ մասից բաղկացած սերիալի պրեմիերան Hulu հեռարձակման ծառայության եթերում կկայանա մայիսի 15-ին:
2019-ին HBO հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է 4 մասից բաղկացած «Եկատերինա Մեծ» մինի սերիալը, որում ռուս կայսրուհուն մարմնավորել է Հելեն Միրենը։