Ռուս հայտնի սուպերմոդել Իրինա Շեյքը հոլիվուդյան դերասան Բրեդլի Քուփերից բաժանվելուց ամիսներ անց խոսել է իրենց բաժանության մասին:
Զույգը բաժանվել է 2019 թվականի հունիսին:
Ամերիկյան Vogue ամսագրի բրիտանական տարբերակի գլխավոր խմբագրին տված հարցազրույցում մոդելն ասել է, որ յուրաքանչյուր հարաբերության մեջ լինում է և՛ վատը, և՛ լավը: «Մարդկային բնույթն է այդպիսին: Պարտադիր չէ, որ երկու հրաշալի մարդ հրաշալի զույգ լինեն: Կարծում եմ` մեր բախտը բերել է ապրել այն, ինչ եղել է մեր միջև: Կյանքն առանց «Բ»-ի` նոր էջ է»,- ասել է մոդելը:
Այժմ Իրինան ու Բրեդլին դաստիարակում են իրենց 2-ամյա դուստր Լեային:
«Դժվար է օպտիմալ հավասարակշռություն գտնել, երբ դու միայնակ մայր ես ու աշխատող կին: Լինում են օրեր, երբ արթնանում եմ ու մտածում` «Աստված իմ, ես կտոր-կտոր եմ լինում»,- ասել է մոդելը:
Նա նշել է, որ ուժեղ կին է իրեն համարում:
«Ես հստակ գիտեմ` ինչ եմ ուզում, և շատ տղամարդկանց դա վախեցնում է: Եթե ինչ-որ մեկը հեռանում է իմ կյանքից, ապա` վերջնական, ես իրոք խզում եմ բոլոր կապերը»,- հավելել է 34-ամյա մոդելը: