Երգչուհի Մաքսիմը հիվանդության պատճառով լքում է բեմը. մանրամասներ դժբախտ պատահարի մասին

Ռուս երգչուհի Մաքսիմն (իսկական անունը՝ Մարինա Աբրոսիմովա) առողջական խնդիրների սրման պատճառով դադարեցնում է ստեղածագործական գործունեությունը։ Այս մասին հայտնել է «ՏԱՍՍ»-ին երգչուհու պրոդյուսեր Մարգարիտա Սոկոլովան։

«Ավտովթարի հետևանքով Մաքսիմն այժմ գտնվում է հիվանդանոցում՝ վերականգնողական բուժում։ Տուժել է գլուխը, ոտքերը ցավում են։ Բժիշկները նրան խորհուրդ չեն տալիս ելույթ ունենալ և շրջագայել։ Հարկավոր է վերականգնել քունը, նա վատ է քնում արդեն վաղուց, բողոքում էր գլխից։ Այդ պատճառով այսպիսի որոշում է կայացվել, այն անհրաժեշտ է այս պահին»,- նշել է պրոդյուսերը:

Տատյանա Ուստինովայի հետ հարցազրույցում 36-ամյա երգչուհի Մաքսիմն ավելի վաղ պատմել էր, որ հնարավոր է ամուսնանա իր երեխայի հոր հետ, ում հետ նա երկար ժամանակ կոնֆլիկտային ու բարդ հարաբերություններ ուներ:
Գեղեցկուհին ամուսնացած է եղել 2011 թվականին իր  հնչյունային ռեժիսորի՝ Ալեքս Լուգովցովի հետ, ում հետ նա ապրել է երկու տարի: Լուգովցովն ու Մաքսիմն ունեն դուստր, ով երկար ժամանակ չէր շփվում հոր հոտ:

Բարեբախտաբար, վերջին ժամանակներում նախկին ամուսինների հարաբերությունները կարգավորվել են: Ալեքսը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում դստեր կյանքում և ընկերական հարաբերություններ է հաստատել Մաքսիմի հետ: Նա անգամ նկարահանվել է երգչուհու տեսահոլովակներից մեկում: