Հոլիվուդի աստղ Քըրք Դուգլասը (Իսեր Դանիլովիչ) մահացել է 103 տարեկանում։ Այս մասին հայտնում է People –ը՝ հղում անելով նրա որդուն՝ հայտնի դերասան Մայքլ Դուգլասին:
«Ողջ աշխարհի համար նա լեգենդ էր, կինոյի ոսկե դարաշրջանի դերասան»,- հայտարարել է Մայքլը։
Նրա խոսքով՝ հայրը հիանալի կյանք է ապրել և կինոմատոգրաֆիական ժառանգություն թողել ապագա սերունդներին։
Նա կինոյում հանդես է եկել բազմաթիվ նշանավոր դերերով («Սպարտակ», «Դետեկտիվ պատմություն»), խաղացել նաև Բրոդվեյում։ Գրել է 10 գիրք: