Աննա Սեմենովիչը կաղում է վերջին վիրահատությունից հետո

Հայտնի երգչուհի Աննա Սեմենովիչն իր ինստագրամյան հետևորդներին խոստովանել է, որ կաղում է վիրահատված ոտքի պատճառով, որը դեռ ցավում է: Երգչուհու խոսքով, որոշ ժամանակ առաջ նա վնասել է ոտքի մատներից մեկը ու վիրահատություն է տարել: Այդ պատճառով Աննան բացի սպորտային կոշիկներից չի կարողանում այլ կոշիկ կրել ու մարզվել:

«Բացարձակ ուժ չունեմ, ուզում եմ հանգստանալ: Ես չգիտեմ, թե ինչն այն չէ ինձ հետ» – դժգոհել է երգչուհին Instagram- ի իր անձնական էջում:

«Ինչպե՞ս վերականգնել աշխատունակությունս և այն գործի դնել» – դիմել է Սեմենովիչը իր հետևորդներին՝ խնդրելով իր վերջին լուսանկարի մեկնաբանություններում այս թեմայի վերաբերյալ խորհուրդներ գրել: