«P.S. Ես քեզ սիրում եմ» ֆիլմը շարունակություն կունենա

Alcon Entertainment ամերիկյան կինոընկերությունը ձեռք է բերել Սեսիլյա Ահերնի «Postscript» գրքի հիման վրա ֆիլմ ստեղծելու իրավունքը: Կինոնկարը կդառնա այն պատմության շարունակությունը, որը ցուցադրվել է «P.S. Ես քեզ սիրում եմ» դրամայում, որի հիմքում գրողի համանուն ստեղծագործությունն է: Այդ մասին հայտնել է The Wrap-ը:

Աղբյուրը հրատարակությանը պատմել է, որ այդ մասին փետրվարի 12-ին հայտարարել են ստուդիայի տնօրեններ Էնդրյու Քոսովը և Բրոդերիք Ջոնսոնը: Նոր նախագծում նրանք հանդես կգան որպես պրոդյուսերներ:

«Postscript» վեպը հրապարակվել է անցյալ տարվա աշնանը: Դրանում նկարագրվում են իրադարձություններ, որոնք տեղի են ունենում ծանր հիվանդությունից Ջերիի՝ գլխավոր հերոսուհի Հոլլիի ամուսնու մահվանից յոթ տարի անց: Նրա հեռանալուց ևս երեք տարի անց նա ամուսնուց նամակներ է ստանում (գրքում նա կնոջը հորդորում է ուժ գտնել նոր կյանքի սկսելու համար և ուրախանալ անկախ ամեն ինչից): Հաղթահարելով ցավը՝ Հոլլին կատարում է Ջերիի վերջին խնդրանքը: Բայց անսպասելիորեն նրան սկսում են դիմել անբուժելի հիվանդ մարդիկ, որոնք ցանկանում են նման ուղերձներ թողնել իրենց սիրելիներին: Առայժմ հայտնի չէ, թե ով է խաղալու սիքվելում, ինչպես նաև` թե երբ է այն թողարկվելու:

«P.S. Ես քեզ սիրում եմ» առաջին ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Հիլարի Սուոնքը (Հոլլի) և Ջերարդ Բաթլերը (Ջերրի)։