«Շնորհակալ եմ Հարրիին այդ քայլի համար: Նա իրեն իսկական տղամարդու պես պահեց». Նիկի Մինաժ

Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որոշումից հետո արքայական ընտանիքի անդամների մասին սկսեցին կարծիքներ արտահայտել նույնիսկ այն հայտնի մարդիկ, ովքեր երբեք չեն անդրադարձել նրանց կյանքին ու առհասարակ կապ չունեն նրանց հետ:

Ռեփեր Նիկի Մինաժը նույնպես միացավ այդ հայտնիներին ու օրեր առաջ ռադիոյով տված հարցազրույցի ժամանակ անդրադարձավ այս քննարկվող թեմային: Նիկին շատ տպավորված է Հարրիի ռիսկային քայլից:

«Ո՞վ է կարծում, որ շատ լավ է, որ այդ աղջիկը՝ Մեգան Մարքլը, լքեց Մեծ Բրիտանիան իր ամուսնու հետ: Անձամբ ես շնորհակալ եմ Հարիին դրա համար: Նա իրեն պահեց իսկական տղամարդու պես, ով գիտի, որ երջանկության համար անհրաժեշտ է, որ նախևառաջ կինդ երջանիկ լինի»-ասել է Մինաժը: