Ո՞վ է ուզում ոչնչացնել Նարգիզ Զակիրովային

Օրեր առաջ Ստավրոպոլում չեղյալ հայտարատվեց Նարգիզ Զակիրովայի մենահամերգը: Իր անհաջողությունների մեջ Նարգիզը մեղադրում է նախկին պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևին:

«Հույս ունեի, որ նախկին պրոդյուսերիս հետ բախումն ավարտվել է: Բայց, ինչպես պարզվեց, դա այդպես չէ: Չկարողանալով արժանի կերպով պարտությունն ընդունել, պարոն պրոդյուսերը դեռ հետապնդում է ինձ: Նա նպատակ ունի ոչնչացնել ինձ, իմ աշխատանքը ու մինչև անգամ ինձ երկրից վտարել: Կազմակերպիչների հետ համախմբվելով, նրանք այս անգամ չեղարկեցին համերգս: Ֆադեևը կրկին որոշեց խարխլել իմ հեղինակությունն իմ երկրպագուների առջև»-ասել է երգչուհին «Instagram»-ում:

https://www.instagram.com/p/B8gUKsUKJwe/?fbclid=IwAR1XRg9ILbw3MxFJvpN-edur5P4VWeUcr7P57zIxzEHEv7MTVfXoEZ69h6c