Քեմբրիջի դքսուհի 38-ամյա Քեյթ Միդլթոնը 3 երեխա է ունեցել, սակայն յուրաքանչյուր հղիությունը նրա համար իսկական փորձություն է եղել։
Արքայազն Ուիլյամի կինը լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ իր երրորդ ծննդաբերությունն առանձնահատուկ է եղել: Երկու ծանր հղիություններից հետո որոշել է հիպնոսի օգնությամբ ծննդաբերել։ Այդ քայլին նա գնացել է ցավը թեթևացնելու հույսով։
Այս մասին Քեթրինը պատմել է «Happy Mum, Happy Baby» նախագծում։ Հղիության դժվարություններն ազդում էին ոչ միայն ապագա մայրիկի, այլև նրա ամբողջ ընտանիքի վրա։
«Ուիլյամը չէր զգում, որ կարող էր ինչ-որ բանով օգնել: Բոլորի համար դժվար էր տեսնել, թե ինչպես եմ տառապում, բայց այդ ցավի դեմ ոչինչ անել հնարավոր չէ», -անկեղծ պատմել է բազմազավակ մայրը։