Մոնիկա Բելուչին՝ նիհարելու, ճիշտ սննդակարգի և ֆասթֆուդի մասին

55-ամյա Մոնիկա Բելուչին զարդարել է L’Officiel Italia ամսագրի շապիկն՝ ապշեցնելով երկրպագուներին իր նրբագեղ ու սեքսուալ կազմվածքով:
Լրագրողների հետ զրույցում նա կիսվել է, որ երկար ժամանակ է, ինչ փորձում էր նիհարել, և վերջապես, նրա մոտ դա ստացվել է: Այժմ գեղեցկուհին կշռում է ընդամենը 49 կգ:

Գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը Մոնիկա Բելուչիի պնդմամբ՝ ճիշտ սննդակարգն է և մարզումները:
«Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր որոշում են ճիշտ սնվել ընդամենը մի քանի շաբաթ: Հետո կարծելով, որ արդեն իդեալական մարմին ունեն՝ վերադառնում են ֆասթֆուդին: Գեղեցիկ մարմինը՝ տարիների աշխատանքն ու չարչարանքն է»,- ասել է Բելուչին:

Երկրպագուները հիացել են Բելուչիի նոր լուսանկարով՝ լուսանկարի մեկնաբանությունները հեղեղելով հաճոյախոսություններով ու ջերմ խոսքեորվ: