Սկանդալային Շնուրովը պատգամավոր է դառնում

Սերգեյ Շնուրովը միշտ եղել է այն հայտնիներից, որոնք իրենց ամեն մի ելույթով ու հարցազրույցով ստիպել են մարդկանց շոկի մեջ ընկնել: «Լենինգրադ» խմբի սկանդալային սոլիստը հավատարիմ մնալով իր ոճին, այս անգամ էլ է ցնցել հանրությանը: Շնուրովը որոշել է մտնել քաղաքականություն ու արդեն գրանցվել է «Партия Роста» կուսակցության շարքերում: Ըստ տեղեկությունների, երաժիշտը կգլխավորի կուսակցության ընտրական ցուցակը 2021 թվականին կայանալիք Ռուսաստանի ՊետԴումայի ընտրություններում:

Այսօր Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած կուսակցական հանդիպման ժամանակ, Շնուրովը ստացավ իր կուսակցական տոմսը «Партия Роста» կուսակցության ղեկավար Բորիս Տիտովից: «Կարծում եմ իմ կենսագրությանը մոտավորապես ծանոթ եք: Իմ կյանքում կտրուկ շրջադարձ տեղի ունեցավ և ես այսօր «Партия Роста» կուսակցության շարքերում եմ: Կարծում եմ, որ ես ձեզ հաստատ պիտանի կլինեմ: Համենայն դեպս, ինձ հետ կբերեմ նոր գույներ և իրերը կկոչեմ իրենց անուններվ: Ինձ հետ ակնհայտորեն ուրախ կանցնի» – ասել է Շնուրովը: