Էլթոն Ջոնը չի պատրաստվում իր հիվանդության պատճառով հետաձգել համերգային շրջագայությունը

72-ամյա աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը չի պատրաստվում ընդհատել համերգային շրջագայությունը, թեև թոքաբորբ ունի: Այդ մասին հաղորդել է երգչի պրոդյուսերական կազմը:
Նրանք նաև նշել են, որ անկախ վերջին համերգի ժամանակ տեղի ունեցած միջադեպից՝ մյուս համերգները կկայանան ըստ ծրագրի: Էլթոն Ջոնի առողջական վիճակը դեռ չի կարգավորվել, և նա անդադար բժիշկների հսկողության տակ է գտնվում:

Հիշեցենենք, որ Էլթոն Ջոնը փետրվարի 16-ին ընդհատել է նորզելանդական Օքլենդ քաղաքում ընթացող իր համերգը՝ ձայնը կորցնելու պատճառով, ինչը պայամանվորված է եղել թոքաբորբով:
72-ամյա արտիստը սկսել է խռխռալ դաշնամուրի մոտ նստած: Դրանից հետո կանգնել է, ներողություն է խնդրել հանդիսատեսից և չի կարողացել զսպել հուզմունքը:

Վերջինս սկսել է արտասվել հազարավոր երկրպագուների առաջ և բեմից հեռացել է ծափողջյունների ներքո: Ավելի ուշ նա ինստագրամյան հաղորդագրությամբ հայտնել էր, որ ելույթից ժամեր առաջ իր մոտ թեթև ընթացող թոքաբորբ է ախտորոշվել, սակայն երգիչը որոշել էր հնարավորինս լավ ելույթ ունենալ: «Ես երգում և նվագում էի, քանի դեռ ձայնս ուղղակի չէր կորել»,- գրել էր նա սոցցանցերում: