Իրինա Շեյքը նշանադրվե՞լ է

Հայտնի մոդել Իրինա Շեյքը հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում: Միլանում կայացած նորաձևության շաբաթվա ընթացքում Շեյքին ուղեկցել է «The Lions» մոդելային գործակալության համահիմնադիր Ալի Կավուսին:

Պապարացիները նրանց լուսանկարել են, երբ Շեյքն ու Կավուսին ձեռք ձեռքի տված միասին զբոսնում էին: Ուշադիր օգտատերերը Իրինայի մատնեմատին ոսկե մատանի են նկատել ու արդեն լուրեր են շրջանառվում, որ նրանք գաղտնի նշանադրվել են: Ալիին և Իրինային դեռ վաղուց են սիրավեպ վերագրում, բայց Իրինան տարբեր առիթներով ասել է, որ իրենք ուղակի շատ մտերիմ ընկերներ են: