Ո՞ր ֆիլմում է նկարահանվում հիմա Մակոլեյ Կալկինը

Ամերիկացի դերասան Մակոլեյ Կալկինը, ով համաշխարհային ճանաչում ձեռք բերեց «Տանը միայնակ» կատակերգությունում գլխավոր հերոսին մարմնավորելուց հետո, օրեր առաջ իր հայտարարությամբ ուրախացրել է անդավաճան երկրպագուներին՝ ասելով, որ կնկարահանվի «Սարսափների ամերիկյան պատմության» 10-րդ եթերաշրջանում։

Դերսանների շարքում կլինեն նախագծի՝ երկրպագուների կողմից արդեն իսկ սիրված Քեթի Բեյթսը, Լեսլի Գրոսմանը, Սարա Պաուլսոնը և այլք:
Չի հաղորդվում՝ արդյոք նոր սերիաներում կհայտնվեն Էմմա Ռոբերտսն ու Կոդի Ֆերնը, ովքեր խաղացել են նախորդ սեզոններում։

Ավելի վաղ դերասանը պատմել էր, որ ձախողվել է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի քասթինգի ժամանակ:
«Դա աղետ էր։ Ամեն դեպքում ես քասթինգների հարցում սարսափելի եմ, և դա իմ առաջին լսումն էր 8 տարվա ընթացքում»,- խոստովանել է արտիստը։