Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը և նրա գործընկերները, որոնք նկարահանվում են «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի 7-րդ մասում, Վենետիկում կարանտինի մեջ են: Այս մասին հայտնել է Daily Mail-ը՝ հղում անելով Սայմն Պեգային։
Պեգայի խոսքերով՝ դերասաններին մեկուսացրել են շքեղ Gritti Palace հյուրանոցում: Կարանտինը կտևի մինչև մարտի 2-ը:
Համաձայն նախնական տվյալների՝ նկարահանման անդամներից ոչ ոք չի վարակվել:
Թոմ Քրուզը Վենետիկ էր ժամանել փետրվարի 20-ին՝ քաղաքի տեսարժան վայրերի ֆոնին մի քանի տեսարաններում նկարահանվելու համար: Սակայն Իտալիայում կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ ֆիլմի նկարահանումները հետաձգվել են:
Ֆիլմը պետք է մեծ էկրաններին բարձրանա 2021-ի հուլիսին:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով Իտալիայում մահացել է 21 մարդ: Ավելի քան 900 մարդ էլ վարակակիր է։